Ընտրությունները այդպիսի բան են, 10 տարի սակագին չվերանայածները հանկարծ սկսում են ժողովրդի մասին «մտածել»

Նախորդ տարի՝ երբ «Տաշիր Սամո»-ն դեռ «ազգային բարերար» չէր, այլ սովորական ռուսաստանցի օլիգարխ, ՀԷՑ-ը դիմել էր ՀԾԿՀ՝ պահանջելով մաքուր շահույթի նորման բարձրացնել։ Այդ քայլը կարող էր հանգեցնել բնակիչների համար մինչև 3 դրամ սակագնի բարձրացման, բայց հանձնաժողովը դա հասկացավ և մերժեց։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ մանրամասնելով.

«Հիմա, երբ ՀԷՑ-ն արդեն պետության կառավարմանն է անցել, Նարեկ Կարապետյանն ասում է՝ մենք դիմել էինք հոսանքի սակագինն իջեցնելու համար, բայց այն մերժվել է:

Ի՞նչ է պարզվում. ՀԷՑ-ը փորձել էր պարզապես պղտոր ջրում ձուկ որսալ, որ կարճաժամկետ և չնչին նվազեցման (0.2 դրամ) հնարավորություն ստեղծվի, այնուհետև ասեն հիմա արդեն չենք կարողանա ապահովել համակարգի կայունությունը՝ պետք է բարձրացնել:

Սա հասկացել է ՀԾԿՀ-ն և բնականաբար քաղաքացիներին ապագայի ռիսկերի չի ենթարկել և տարվա կեսին հոսանքի սակագին չի վերանայել, որպեսզի անհրաժեշտության դեպքում տարեկան արդյունքներով հնարավոր լինի հստակ պատկեր ունենալ:

Ի՞նչ հերթական մանիպուլյացիա է արել Նարեկը. սկզբում հայտարարել է, թե իբր ընկերության 3.6 մլրդ դրամ մարժայից առաջարկել են, որ հոսանքի սակագինը փոխվի: Այնուհետև, փաստեր են հրապարակվել, որ այդ պարագայում սակագնի վրա ազդեցությունը 0.2 դրամ էր լինելու, համակարգի համար ռիսկեր էր առաջանալու և հետագայում կարող էր սակագները էլ ավելի բարձրանալ, քան նվազեցումն էր: Հետո Նարեկը խմբագրել է իր նախկին մանիպուլյացիան, հիմա արդեն իր 3.6 մլրդին գումարել է նաև վերջին ամիսներին արձանագրված ցուցանիշներն ու ասում է 6 մլրդ դրամով հնարավոր է իջեցնել սակագինը բնակիչների համար 3 դրամով:

Տեսեք քանի մանիպուլյացիա է արել միանգամից, սկզբում ասել է 3.6 մլրդով հնարավոր է նվազեցում, հետո հասկացել է, որ 0.2 դրամ է, ասել է 6 մլրդ դրամով է հնարավոր, հետո էլի հասկացել է, որ մի բան սխալ է ասում: Վերջում խմբագրել է միայն բնակիչների համար:

Այ սենց սուտ տարածեք ու ինքներդ ձեզ խմբագրելով շարժվեք: Մենք չխոսենք էլ, դուք ձեր խոսքով մեզ կօգնեք: Դուք հավակնում եք Քոչարյանից և Սարգսյանից հետո լինել մեր նոր «հրաշք» ընդդիմությունը:

ՀԾԿՀ-ն նաև հայտնել է, որ ՀԷՑ-ը ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին: Բա ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ չեք արել:

Ընտրությունները հենց այդպիսի բան են, 10 տարի սակագին չվերանայած մարդիկ հանկարծ դառնում են «բարերար» ու սկսում ժողովրդի մասին «մտածել»:

Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին ՀԾԿՀ-ն հաղորդագրություն էր տարածել և տեղեկացրել, որ Նարեկ Կարապետյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարությունը, թե իբր բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930