Skip to main content

Ադրբեջանն «ավարտել է» օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատաքննությունը»

Ադրբեջանում հոկտեմբերի 31-ին շարունակվել է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչների նկատմամբ դատական ֆարսը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, նշվում է, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը հայտարարել է, թե «համաձայն չէ իրեն մեղսագրվող հանցագործությունների որոշ առանձնահատկությունների հետ»։

«Դատարանը» մերժել է նրա միջնորդությունը։

«Դատական ​​հետաքննությունն» ավարտվել է։

«Դատավարությունը» կշարունակվի նոյեմբերի 3-ին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930