Skip to main content

Թալինում պահածոյացաված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ, այդ թվում 2 երեխաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են Թալին քաղաքի Թումանյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պահածոյացված վարունգ ուտելու հետևանքով «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ընտանիքի 5 անդամների։
Հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 59-ամյա Մանուշ Ղ․-ն, 35-ամյա Ռիմա Մ․-ն, 13-ամյա Ա․ Ղ․-ն, 37-ամյա Գարիկ Ղ․-ն և 3-ամյա Ա․ Ղ․-ն։ Նշված անձինք թունավորումը ստացել են հոկտեմբերի 26-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց տանը, իրենց կողմից պատրաստված պահածոյացված վարունգը ուտելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031