Skip to main content

Երբեք մի ասա երբեք․ Թրամփի որդին չի բացառել ապագայում պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, չի բացառել ապագայում պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ հասկանում է ամերիկացիների տրամադրությունները: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ես չեմ ասում, որ չեմ կարող մասնակցել քաղաքականությանը։ Կարծում եմ՝ կարող եմ։ Ես հասկանում եմ այս երկրի տրամադրությունները… Այնպես որ, երբեք մի ասա երբեք»,-ասել է Թրամփ կրտսերը փոդքասթում լրագրող Ներիա Կրաուսին այն հարցին, թե արդյոք նա կառաջադրվի նախագահի պաշտոնում:

Սպիտակ տան ղեկավարի որդին նշել է, որ արդեն քաղաքական գործունեությանը մասնակցելու փորձ ունի և միշտ եղել է հոր կողքին:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031