Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։
Ըստ որոշման՝ Հայաստանի ԱԳ նախարարի տիկնոջը՝ Գոհար Աբաջյանին ներառել են Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովում։
Գոհար Աբաջյանը վերջերս նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն: Հանձնաժողովում ևս մեկ «նորեկ» կա՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը, ով նախորդ տարի ազատվել էր այդ պաշտոնից:
Անդրեասյանը վերջերս դարձել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։
Փաշինյանի ստորագրած որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմ բերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։






































