Վերականգնվում են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը

Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։
Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են խոշորաչափ քիվերի տեղադրման և զանգակատան վերականգնման աշխատանքները, Սրվեղ վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) իրականացվում են կարալցման աշխատանքներ:

Հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպությունների հետ տեղում քննարկվել են մասնագիտական լուծումների և մոտեցումների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ եկեղեցու վերականգնման համար ոչ ստանդարտ չափի աղյուսների՝ արտերկրից ներկրման հնարավորությունը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031