ՀԱՄԱՍ-ը կոչնչացվի, եթե «իրեն լավ չպահի»․ Թրամփը՝ Գազայի ուղղությամբ Իսրայելական հարվածների մասին

ՀԱՄԱՍ-ը կոչնչացվի, եթե «իրեն լավ չպահի», այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռի վրա, հայտնում է BBC News-ը։

Այսպես է նա մեկնաբանել Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի վերջին հարվածները, որոնց հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։

«Նրանք սպանեցին իսրայելցի զինվորի, այդ իսկ պատճառով իսրայելցիները պատասխան հարված հասցրին և նրանք պետք է պատասխան հարված հասցնեն», — ասել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ, նրա խոսքով, Գազայում տիրող հրադադարին «ոչինչ չի կարող սպառնալ»։

«ՀԱՄԱՍ-ը Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնագրի շատ փոքր մասն է և նրանք պետք է իրենց լավ պահեն», — ասել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031