Թրամփը հայտարարել է, որ միշտ ցանկացել է ծովակալ դառնալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ճապոնիայի Յոկոսուկա քաղաքի ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում գտնվող USS George Washington ավիակիր նավի վրա զինծառայողների առջև ելույթ ունենալիս, ասել է, որ միշտ ցանկացել է ծովակալ դառնալ։

«Անկեղծ ասած՝ ես միշտ էլ ցանկացել եմ ծովակալ դառնալ», — կատակել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը նշել է, որ դժվար թե հաջողության հասներ այս ոլորտում, եթե մրցակցեր ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարների հետ։

Թրամփը որպես նախագահ վերջին անգամ Ճապոնիայում եղել է 2019 թվականին՝ G20 գագաթնաժողովի ժամանակ։ Ճապոնիա կատարած այս այցը առաջինն է հանրապետականի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930