Տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի վեր՝ ելնելով այս տարվա զարգացումներից և սպասումներից. նախարար

Տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի վերև՝ ելնելով այս տարվա զարգացումներից և առաջիկա սպասումներից:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆիանանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այս տարվա կանխատեսումները 5,1 տոկոսից վերանայվել են 5,2 տոկոսի 2025 թվականի համար, և 2026 թվականի համար 5,1 տոկոսից վերանայվել են 5,4 տոկոսի:

Դեֆլյատորի աճը կանխատեսվել է թիրախային 3 տոկոսի սահմաներում: 2025 թվականի կանխատեսումները վերանայվել են 2,5-ից մինչև 2,6 տոկոս»,- մանրամասնել է նա:

Ըստ նախարարի՝ տնտեսական աճը պայմանավորված կլինի հիմնականում ծառայությունների և արդյունաբերության աճով, իսկ պահանջարկի տեսանկյունից՝ ներքին պահանջարկի և հայկական ծագման ապրանքների արտահանման աճով, որի աճը, ըստ Վահե Հովհաննիսյանի, այս տարվա ընթացքում արդեն իսկ շարունակական կերպով նկատվում է:

«2027-2028 թվականներին տնտեսական աճը նույնպես հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության աճով, իսկ պահանջարկի տեսանկյունից՝ ներքին և արտաքին պահանջարկի աճով»,- նշել է նախարարը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031