Նիկոլ Փաշինյանին ամենայն եռանդով կկալանավորեի, եթե Վանեցյանն ինձ տար հիմքեր. Արթուր Դավթյան

Ես շատ զարմացել եմ ԱԱԾ տնօրենի, գեներալի այդպիսի մեկնաբանության վրա, այսինքն ի՞նչ է ասել Արթուր Վանեցյանը, որ ինքը ունեցել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է կատարել, ձերբակալման հիմք է ունեցել և չի ձերբակալել, քանի որ վախենո՞ւմ էր Արթուր Դավթյանից։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ ինքը կարող էր քրեական գործ հարուցել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, սակայն չի արել, քանի որ դրանից անմիջապես հետո Արթուր Դավթյանը Փաշինյանին ազատ կարձակեր, և մեկ այլ ստորագրությամբ պետական հեղաշրջման գործով Վանեցյանին կտաներ կալանավորման։

«Եթե Արթուր Վանեցյանն ուներ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցագորոծության կատարման մասին փաստ, ապա այդ փաստը պետք է արտահայտված լիներ որևէ քրեական վարույթի ձևով, վստահաբար ձեզ ասում եմ՝ այդպիսի վարույթ չի եղել, այլ եղանակ, որին կարող էր տիրապետել Վանեցյանը, օպերատիվ ծառայությունների ձեռք բերած տեղեկություններին էին, որոնք հասանելի չէին դատախազին, և Վանեցյանն ինձ ոչ մի տեղեկություն չի տվել»,- նշել է նա։

Հարցին՝ եթե Արթուր Վանեցյանը իրեն ներկայացներ փաստեր, ապա ինքը կկալանավորեր Փաշինյանին, Արթուր Դավթյանն ասաց․ «Ես պարտավոր էի դա անել և այդ պարտավորությունը կիրացնեի ամենայն եռանդով»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031