Skip to main content

Մենք, ինչպես միշտ, մնում ենք ձեր ամենամտերիմ կողմնակիցն ու դաշնակիցը. Սթարմերն ու Զելենսկին հանդիպում են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:

««Կամավորների կոալիցիան» այսօր կքննարկի «իսկապես կարևոր» հարցեր և կարծում եմ, որ ավելին կարելի է անել Ուկրաինային հեռահար զենքի հարցում օգնելու համար»,- նշել է Սթարմերը:

«Լավ է, որ մենք հաճախ ենք հանդիպում», — հավելել է նա: «Մենք, ինչպես միշտ, մնում ենք ձեր ամենամտերիմ կողմնակիցն ու դաշնակիցը»,- ասել է Սթարմերը:

Նշենք, որ Զելենսկին գտնվում է Բրիտանիայում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Չարլզ թագավորը Վինձորում ընդունել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031