Skip to main content

Պուտինի վրա գործադրվող ճնշումը չի օգնի լուծել ուկրաինական ճգնաժամը. Չինաստանի ԱԳՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը չի հանգեցնի ուկրաինական ճգնաժամի լուծմանը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ծյակունը։

«Երկխոսությունը և բանակցությունները Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման միակ հնարավոր ճանապարհն են։ Հարկադրանքը և ճնշումը չեն լուծի խնդիրը», — շեշտել է նա ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետը պատասխանել է արևմտյան լրագրողի հարցին, ով խնդրել էր մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կարծիքը, թե Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «կարող է զգալիորեն ազդել Պուտինի վրա»՝ Ուկրաինայի հարցում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031