Skip to main content

Կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. Արման Թաթոյան

Կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարաքները հանցագործություն են, որոնք պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով: Այս արարքների կատարմանը նա ներգրավել է նաև արդեն նախկին հոգևորական, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին: ՀՀ քրեական օրենսգիրքը, 290-րդ հոդվածը քրեական պատիժ է նախատեսել կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար, ինչպես նաև ավելի ծանր պատիժ, եթե այն կատարվել է ծառայողական լիազորությունն օգտագործելով, կամ այդ լիազորությամբ պայմանավորված ազդեցությունն օգտագործելով: Այս մասին Ֆեյսբուքյան տեսանյութում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը:

«Նախկին քահանա Ստեփան Ասատրյանի պարագայում ակնհայտ է, որ նա վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը, նաև ակնհայտ է, որ անձամբ գիտակցում է՝ Փաշինյանն անձամբ կանգնած է իր մեջքին»,-նշել է նա:

Թաթոյանն ընգծել է, որ իր խոսքը նպատակ չունի պաշտպանելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նրա անձը, կոնկրետ հոգևորականների:

«Մենք հիմա կանգնած ենք մեր նվիրական արժեքների պաշտպանության խնդրի առջև»,-հավելել է նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31