Հայանիստի խաչմերուկից Հովտաշատ տանող հատվածում կամուրջը վնասվել է. երթևեկությունը միակողմանի է

Արարատի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հայանիստի խաչմերուկից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում կամուրջը վնասվել է, որի պատճառով երթևեկությունը կազմակերպվել է միակողմանի կարգով։

«Խնդրում ենք վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր, պահպանել երթևեկության անվտանգությունը մինչև կամրջի հիմնանորոգման ավարտը։

Բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել նշված հատվածը»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930