«Զովունիից՝ Հատիս. Քրիստոսը՝ ճանապարհից առաջ». մեգանախագծի ֆոտոպատմությունը (տեսանյութ)

Տարվա գլխավոր տեխնոցուցահանդեսի` Դիջիթեք 2025-ի շրջանակում, ժամանակակից արվեստի թանգարանի կազմակերպած փառատոնին ներկայացված էին նաև լրագրող, լուսանկարիչ, խոսքի ազատության մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանի աշխատանքները։

«Այստեղ ես ցուցադրել եմ իմ այն վավերագրական ֆոտոշարքը, որն այս պահին համարվել է ամենաակտուալը և ամենաքննարկվողը: Շատ-շատերի համար ակտուալություն և ամենաքննարկվող թեմա լսելով, բացահայտ է դառնում, որ խոսքը Հիսուսի արձանի, դրա շուրջ տեղի ունեցողի հետ կապված հարցերն են»,-նշում է նա։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Նյու Յորքում, Ժնևյան գրասենյակում, Փարիզում, Հռոմում, Բեռլինում ու Վիեննայում լուսանկարչական բազմաթիվ հեղինակավոր ցուցահանդեսների մասնակցած Անին այս անգամ ներկայացրել է «Զովունիից Հատիս. Քրիստոսը ճանապարհից առաջ» խորագրով ֆոտովավերագրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

- Այս թեմայով -