Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031