Շատ կարեւոր է հարաբերությունները ՌԴ–ի հետ, բայց պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը. Նարեկ Կարապետյան

Շատ կարևոր է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Կարող է ինչ որ պահի քո հիմնական դաշնակցի մոտ լինել իրավիճակ, որը անվտանգային խնդիրներ կարող է քո համար ստեղծել, ավելի լայն դաշինքները՝ միջազգային, Հայաստանի համար ընդունելի են։ ՔՊ-ականներն իրենց համարում են արևմտյան ուժերի կրող, որովհետև ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում չկարողացան հարաբերություն ստեղծել»,-ասել է նա։

Անդրադառնալով «Թրամփի ուղուն», Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է շատ զգույշ լինել այն պայմանավորվածություններից խոսելիս, որոնք ձեռք են բերվել, պետք է ուսումնասիրվի դրանց պրակտիկտիկությունը և իրագործելիությունը. «Մեր բանաձևն այս պահին՝ հասկանալ եռակողմ հայտարարության, որտեղ ԱՄՆ-ն որպես վկա էր հանդես եկել, հետևանքները և իրագործելիությունը, ըստ դրա կգնանք մյուս քայլերին»,-ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031