Նուբարաշենի աղբավայրի այրվելը դիտավորություն էր. Ավինյան

Կեսգիշերին Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է: Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա: Փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները ամբողջ գիշեր աշխատել են տեղում: Ես ուզում եմ նրանց բոլորին շնորհակալություն հայտնել արագ արձագանքման և արված մեծ աշխատանքի համար: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել. այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն, արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ և ես երաշխավորում եմ այս դեպքը չի մնա անպատասխան»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031