Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցերը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ:

59136_b.jpg (967 KB)

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացմանը:

Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Լրահոս

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիլ ալ-Հայան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալիլ ալ-Հայան հայտնել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆայի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում: Ավելի վաղ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

- Այս թեմայով -