ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիլ ալ-Հայան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալիլ ալ-Հայան հայտնել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆայի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում: Ավելի վաղ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ․ «Հոկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր։

Այս օրը կոչ է՝ միավորելու պետության, հասարակության և մասնագիտական համայնքի ջանքերը՝ ուղղված հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան` մշտապես եմ ընդգծում, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պետք է հիմնվի հավասարության, անհատական մոտեցման, խտրականության բացառման և մարդու արժանապատվության հարգման սկզբունքների վրա։

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից առկա են բազմաթիվ խնդիրներ: Դրանք, ի թիվս այլնի, վերաբերում են պաշաճ հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, համայնքահեն ծառայությունների բացակայությանը, իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում աջակցող մեխանիզմների բացակայությանը և այլն:

Հարկ է ընդգծել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծման արդյունավետ կառուցակարգեր մշակելու նպատակով Պաշտպանը ամենօրյա ռեժիմով է իրականացնում մշատադիտարկման աշխատանքներ, չհայտարարված այցեր, այդ թվում` հոգեբուժական օգնություն ու սպաասարկում, խնամք և պաշտպանություն իրականացնող տարբեր հաստատություններ:

Պաշտպանի գործունեության արդյունքում բացահայտված խնդիրները մանրամասն ուսումնասիրվում և ամփոփվում են՝ դրանց լուծման ուղիները ներկայացնելով համապատասխան պետական մարմիններին։ Արձանագրված բոլոր խնդիրներն ու առաջարկություններն արտացոլվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան և արտահերթ հրապարակային զեկույցներում։

Միայն համատեղ ջանքերով կարելի է կառուցել հասարակություն, որտեղ կերաշխավորվի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը և կբացառվի խտրականությունը նրանց նկատմամբ»:

Լրահոս

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիլ ալ-Հայան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալիլ ալ-Հայան հայտնել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆայի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում: Ավելի վաղ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031