Վստահ կարող եմ ասել, որ կիսով չափ հայ եմ․ Ուգոչուկվու Իվու

Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր կարիերայի և կյանքի վրա ունեցած Հայաստանի ազդեցության, Եղիշե Մելիքյանի հետ աշխատելու ու իր երազանքների ակումբի մասին։

«Թիմում այժմ ամեն ինչ լավ է․ մթնոլորտը թե՛ հանդերձարանում, թե՛ մարզումներում ամենաբարձր մակարդակի է։ Իռլանդիայի դեմ հաղթանակը վստահություն տվեց մեզ․ դրանից առաջ պարտվել էինք նախորդ հանդիպումներում։ Մեր մոտիվացիան զգալիորեն բարձրացել է երեք միավոր վաստակելուց հետո։

Եղիշե Մելիքյանը լավ մարզիչ է, հիանալի մասնագետ լինելուց զատ՝ նաև շատ լավ անձնավորություն է։ Նա փոխել է մեր թիմը, հատկապես՝ մոտիվացիայի ու մթնոլորտի տեսանկյունից։ Մելիքյանը առաջնորդ է, և այդպիսի մարզիչը մեր թիմին շատ էր անհրաժեշտ։

Հավաքականում ամենալավը համագործակցում եմ Սպերցյանի հետ․ նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց թիմում մտերիմ եմ բոլորի հետ։

Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, այնպես էլ ես ցանկանում եմ խաղալ բարձրակարգ առաջնությունում․ երազանքս է խաղալ «Լիվերպուլում»։

Հայաստանը հսկայական ազդեցություն է ունեցել ինձ վրա թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես անհատականություն։ Շատ երիտասարդ տարիքում եմ եկել այստեղ։ Վստահ կարող եմ ասել, որ կիսով չափ հայ եմ»,- ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Իվուն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031