Գեղամ Մանուկյանը կատարել է Միքայել Սրբազանի խնդրանքը. նրան թուրքերեն գրքեր է փոխանցել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կատարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խնդրանքը. նրան թուրքերեն գրքեր է փոխանցել։

«Օրերս Միքայել Սրբազանին այցիս ընթացքում նա ցանկություն էր հայտնել՝ ի շարս այլ լեզուներով ընթերցանության համար նաեւ թուրքերեն գրքեր ստանալ։ Իսկ ամեն օր Սրբազանը տարբեր լեզուներով է ընթերցանությամբ զբաղվում։ Խոստումս կատարեցի։ Այսօր փոխանցեցի զույգ հատորներ, որոնք նաեւ իրենց բովանդակությամբ են խորհրդանշական»,- գրել է Մանուկյանը

Պատգամավորն ընդգծել է. «Թերեւս, մեկ էլ իմ նստած տարիներին է ԱԱԾ մեկուսարան թուրքերեն գրքեր բերվել»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031