Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է արագացնել ընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծումը։
«Մենք պետք է արագացնենք ընդհանուր թյուրքական այբուբենի ձևավորման գործընթացը», — ասել է նա Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանում։
Նա նշել է, որ ընդհանուր թյուրքական այբուբենով արդեն հրատարակվել են Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունները, ինչպես նաև «Օղուզնամեն» և այսօր յուրաքանչյուր ղեկավարի կհանձնվի այդ հրատարակություններից մեկական օրինակ. «Առաջարկում եմ դեկտեմբերի 15-ը սահմանել որպես Ընդհանուր թյուրքական լեզվի օր»։