Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի խոսնակները հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրեցին միջոցառման նոր ձևաչափն ու այս տարվա խոսնակներին։

Ոչ ֆորմալ հանդիպմանը, որը կազմակերպվել էր գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ, ներկա էին ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրե Հովիկ Մուսայելյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը, Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին կապերի և հաղորդակցության գծով ղեկավար Գարիզետա Չախոյանը, ինչպես նաև առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Այս տարի գագաթնաժողովն անցկացվելու է «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով։ Խոսնակներն ու հյուրերը քննարկեցին ԱԲ կիրառման դրական ու բացասական կողմերը, բիզնես գործընթացների և մարդկանց կյանքի որակի վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը, Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։

«Մենք Ucom-ում հավատացել ենք Silicon Mountains-ի գաղափարին, և, նաև Ucom-ի աջակցությամբ, այսօր գագաթնաժողովը կայացած միջոցառում է։ Այն հնարավորություն է տալիս Հայաստանը՝ թվայնացման և արհեստական բանականության զարգացման ոլորտում ներկայացնել միջազգային հարթակներում, փորձ փոխանակել, ընդլայնել գործընկերների շրջանակը։

Այսօր արդեն դժվար է պատկերացնել աշխատանքը առանց արհեստական բանականության, և կարծում եմ՝ պետք չէ վախենալ դրա զարգացումից, քանի որ գործընթացների կառավարման առանցքում միշտ մարդն է մնալու։

Ucom-ը` որպես ամենալայն 5G ծածկույթ ունեցող ընկերություն, միշտ կանգնած է թվային փոխակերպումների առաջին գծում, և մշտապես ներդրումներ է անում թվային ամենավերջին նորարարությունները ներդնելու ուղղությամբ», — ասաց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում ենք Հայաստանի և միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով և նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Համաշխարհային առաջատար ձայները Հայաստան բերելով՝ մենք նպատակ ունենք ամրապնդելու երկխոսությունը, համագործակցությունը և նորարարությունը սահմաններից այն կողմ»,- նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր ընօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ VIP տարածքներում կանցկացվեն B2B և անհատական հանդիպումներ խոսնակների հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողություն։ Ucom-ը ներկայացված կլինի հատուկ տաղավարով, որտեղ մասնագետները կներկայացնեն ընկերության առաջարկները՝ հատուկ բիզնեսների համար։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովն անցկացվում է արդեն վեցերորդ տարին՝ ՏՀՏ գործատուների միության կողմից։ Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ը վերջին երեք տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031