Հայաստանում ոչ բոլոր սպանություններն են եղել քաղաքական. Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է իր հասցեին հնչած մեղադրանքները

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, լրագրող Տիգրան Նաղդալյանի ֆիզիկական սպանությունը նաև քաղաքական սպանություն է, սակայն մյուս սպանությունների մասով հարցեր կան։ Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքական սպանությունների մասին հարցին։

Լրագրողը մատնանշել է մի շարք սպանություններ, որոնք մեծ արձագանք են գտել երկրում՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Վերջինիս քաղաքական ընդդիմախոսները մեղադրել և շարունակում են հետևողականորեն մեղադրել Քոչարյանին ամեն ինչում։ Նրան կասկածում են պատվիրված սպանությունների և քաղաքական ընդդիմախոսներին վերացնելու մեջ։

«Ի՞նչ է նշանակում քաղաքական սպանություն։ Ի՞նչ եք դուք դրանով հասկանում»,– հարցրել է Քոչարյանը հարց տվող լրագրողին։ Հայաստանի նախկին նախագահի խոսքով՝ նմանատիպ հանցագործություններ տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ ամենուր և ցավոք, դրանցից ոչ բոլորն է հաջողվում բացահայտել։ «Այն մարդիկ, ում մասին դուք նշեցիք, քաղաքականությամբ չէին զբաղվում։ Նրանցից ոչ ոք քաղաքականությամբ չէր զբաղվում։ Նրանք կա՛մ ծառայում էին Պաշտպանության նախարարությունում, կա՛մ Ոստիկանությունում։ Նրանք ընդդիմադիրներ չէին և քաղաքականությամբ չէին զբաղվում։ Այդ սպանությունները քաղաքական անվանելու համար… Դե, արդեն կներք ինձ»,– նշել է Քոչարյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031