ԱԳՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառում է կազմակերպել

«Մեգերյան կարպետ» թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախաձեռնված մշակութային հերթական միջոցառումը, որի ընթացքում ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

«Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է արդեն ավանդույթ դարձած մշակութային միջոցառումների անցկացման և այս ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել «Մեգերյան կարպետ» թանգարանի տնօրինությանը միջոցառումը հյուրընկալելու համար՝ նշելով թանգարանի դերակատարությունը հայկական գորգերի և գորգագործական արվեստի պահպանման գործում:

Միջոցառման շրջանակներում հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել հայկական գորգագործության հնագույն արվեստին և պատմությանը, մասնակցել լավաշի պատրաստման վարպետության դասին, նրանց է ներկայացվել նաև հայկական ավանդական ճաշատեսակների պատրաստման պատմությունն ու խորհուրդը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031