Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանի վնասման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես հայտնել ենք, կոտրել են Փարաքարի սպանված hամայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։

Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում այդ ժամանակ համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան դիմաց տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ:

Կատարվածի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մաս կետով (գերեզմանն անարգանքի ենթարկելը):

«Քրեական վարույթ նախաձեռնվել է խուլիգանության հատկանիշներով»,- մանրամասնել են ՔԿ-ից:

Կատարվածի վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնել էին, որ ոստիկանների օպերատիվ տվյալներով՝ պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ոստիկանները կանխել են հետագա զարգացումները, և կա 5 ձերբակալված:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031