ՄԻՊ ներկայացուցիչները հաշմանդամություն ունեցող անձի հետ համատեղ մշտադիտարկման այց են իրականացրել թիվ 122 դպրոց

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հաշմանդամություն ունեցող անձի հետ համատեղ հերթական մշտադիտարկման այցն են իրականացրել «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։

Այցի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք համակարգային խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ուսումնական հաստատության սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր և այլն:

ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։ Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031