Օնիկ Ախվերդյանը՝ Փարաքար համայնքի նոր ղեկավար

Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Օնիկ Ախվերդյանը:

Նշենք, որ համայնքի ղեկավար ընտրելու նպատակով հրավիրվել էր Փարաքար համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ կայացել է քվեարկություն:

Հոկտեմբերի 2-ին համայնքի ավագանին արտահերթ նիստ էր գումարել, որոշել չեղարկել Փարաքարի տոնի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները, որոնք պետք է կայանային հոկտեմբերի 3-ին: Որոշում էր կայացվել, որ հոկտեմբերի 7-ին նոր ընտրություն էր լինելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:

Մեկ անձ մոտեցել, կրակ էր բացել և դիմել փախուստի:

Սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել: Նարեկ Օհանյանը կալանավորվել է սպանությանն օժանդակելու մեղադրանքով, Մերձավանում համայնքապետին և ոստիկանին սպանողը՝ ձերբակալվել:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031