ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Հանգամանալից քննարկվել է Մերձավոր Արևելքում ընթացիկ զարգացումները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի կողմից առաջ քաշված Գազայի հատվածի կարգավորման ծրագրի համատեքստում: Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշումը՝ հօգուտ Պաղեստինի հարցի համապարփակ կարգավորման՝ հայտնի միջազգային իրավական հիմքի վրա:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ: Մասնավորապես, շահագրգռվածություն է հայտնվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի շուրջ բանակցային հանգուցալուծումներ գտնելու և Սիրիայում հետագա կայունացման հարցում։