Երևանը մարդկանց համար քաղաք է. Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող այգին վերափոխվել է. Ավինյան

Երևանը մարդկանց համար քաղաք է։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին վերափոխվել է՝ դառնալով բարեկարգ, հասանելի և հարմարավետ տարածք բոլոր երևանցիների համար։

«Այգին իր կանաչապատ տարածքներով, հանգստի գոտիներով և ժամանակակից խաղահրապարակներով ապահովում է ակտիվ և հաճելի հանգիստ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Այգին ապահովված է նաև ոռոգման համակարգով»,- գրել է Ավինյանն ու տեսանյութ հրապարակել։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930