Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 4000 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար։ Սա հետևում է Comex առևտրային հարթակի տվյալներից, հաղորդում է «Կոմերսանտը»։

Առավոտյան առևտրի ժամանակ թանկարժեք մետաղի գինը հասել է 4000,1 դոլարի մեկ ունցիայի համար՝ աճելով 0,35%-ով։ Սակայն հոկտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով ժամը 4:54-ին, գինը շտկվել էր մինչև 3987,4 դոլար մեկ ունցիայի համար։

Նախորդ պատմական առավելագույնը գրանցվել էր հոկտեմբերի 6-ին, երբ ոսկու գինը գերազանցել էր 3949 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

- Այս թեմայով -