Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը կալանավորվեց 1 ամիս ժամկետով

Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը, կալանավորվեց 1 ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։

Գործը քննվում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930