ՔՊ-ական մանդատավոր քոչվորներին չէր խանգարի ուսումնասիրել հենց եվրոպական փորձը՝ իմպիչմենտի հարցում. Աշոտյան

Ուշադիր հետեւում էի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում մեր հեղինակած հայտարարության քննարկումներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ուզում եմ նախ ասել, որ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը եւ Տիգրան Աբրահամյանը բարձր որակի քաղաքական կեցվածք եւ խոսք ցուցադրեցին։

Շնորհակալ եմ նաեւ «Հայաստան» դաշինքի ներկա պատգամավորներին իրենց ակտիվ եւ բովանդակային ներգրավման համար։

ՔՊ-ական դեմագոգիկ դատարկախոսությանն ու ճարպկալեզվությանը հակադրվեց հիմնավոր եւ ծանրակշիռ փաստարկների հեղեղ, իսկ քաղաքական մինի-մենամարտերում ընդդիմության ներկայացուցիչները մի քանի գլուխ բարձր էին ու համոզիչ։

Զուգահեռ ընթերցելով միջազգային մամուլը՝ հանդիպեցի մի լուրի, ըստ որի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին Եվրոպական խորհրդարանում այսօր անվստահություն հայտնելու նախաձեռնություն է քննարկվելու, որին կարող են միանալ նաեւ իշխող ԵԺԿ խմբակցության պատգամավորներ։

«Դեպի Եվրոպա» ճանապարհ հռչակած քպական մանդատավոր քոչվորներին չէր խանգարի ուսումնասիրել հենց եվրոպական փորձը ՝ կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցում։

Ինչպես ասում են՝ Never say never:

Ի դեպ սա վերաբերում է նաեւ ընդդիմադիր դիրքավորված որոշ շրջանակներին։

Նիկոլը եւ իր կառավարումը աղետ է, եւ այս փաստը քվեարկությամբ չէ, որ պիտի արձանագրվի։

Չէ՞ որ հայտնաբերված ռակը ռակ է՝ անկախ նրանից, թե հիվանդատերը կքվեարկի ախտորոշման օգտին թե ոչ»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031