44-օրյայի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիսականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում․ Աբրահամյան

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիսականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե իշխանությունն իսկապես հետևողական էր այդ զեկույցի` սահմանված ժամկետներում պատրաստման առումով, ապա ժամանակին քայլեր կձեռնարկեր:

Չի բացառվում, որ իշխանությունը զուգահեռ 2 խնդիր է լուծում` կոնկրետ դեմքերի «գծերից է գցում» և զեկույցը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում:

Ի վերջո, ինչպես էլ իշխանությունը սեփական պատկերացումներով և քաղաքական նպատակահարմարությամբ զեկույց գրի, մեկ է` իր քաղաքական պատասխանատվության հանգամանքը թաքցնել չի ստացվի, որովհետև ցանկացած հայտարարություն, որը նույնիսկ ՔՊ-ական դեմքերից է հնչեցվում` դրանց հիմքում քաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն ու կայացված որոշումներն են»,-գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031