Նիկոլը գնում-հասնում է ԵԽԽՎ, որ հիմնավորի արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի անհնարինությունն ու վտանգավորությունը․ Վահե Հովհաննիսյան

Առաջ Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անխուսափելիությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Հիմա Նիկոլը գնում-հասնում է ԵԽԽՎ, որ հիմնավորի արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի անհնարինությունն ու վտանգավորությունը։
Միայն այս մետամորֆոզը հերիք է՝ պատկերացնելու համար մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ու, հետևաբար, վերականգնման համար մեր անելիքի հսկայական ծավալը»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031