Skip to main content

Ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղությանը, լինի դա Ադրբեջանի կամ այլ հարևանների հետ, սակայն Արցախի հարցը պետք է ստանա համապատասխան լուծում. Շահրամանյան

5 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետությունը լայնածավալ հարձակում է սկսել Արախի դեմ՝ ունենալով մեկ նպատակ՝ տիրել Արցախին։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Շահրամանյանը։

«Ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղությանը, լինի դա Ադրբեջանի կամ այլ հարևանների հետ, սակայն Արցախի հարցը պետք է ստանա համապատասխան լուծում: Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր սրբություններից, գերեզմաններից։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում՝ արժանապատիվ և անվտանգ վերադարձի տեսքով»,– նշեց Շահրամանյանը։

«Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահ, Արցախի նախագահի ԺՊ Աշոտ Դանիելյանը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Արցախի և Հայաստանի ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ քաղաքացիներ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031