Skip to main content

Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով Հրաչյա Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Սուրենի Ղազարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա:

Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Փաստաթուղթը թվագրված է 2025 թվականի սեպտեմբերի 25-ով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031