Skip to main content

Ռուսաստանն աշխատում է Հայկական ԱԷԿ-ի կյանքը երկարաձգելու ուղղությամբ. Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Շնորհակալություն ենք հայտնում մեր հրավերն ընդունելու և ատոմային արդյունաբերության զարգացմանը նվիրված այս միջազգային միջոցառմանը մասնակցելու համար։ Սա բնական է, քանի որ Հայաստանը երկար ժամանակ շահագործում է ատոմակայան, որը, ինչպես դուք ինքներդ նշեցիք ֆորումում, ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը։

Սա զգալի թիվ է, 30 տոկոսը՝ ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը, արտադրվում է ատոմակայանի կողմից։ «Ռոսատոմը» ներկայումս աշխատում է այս ատոմակայանի կյանքը երկարաձգելու ուղղությամբ։ Հետևաբար, ձեր ներկայությունը ֆորումում, իհարկե, լիովին տրամաբանական է», — նշել է Պուտինը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031