Skip to main content

Փոխվարչապետին ևս կարող են անվստահություն հայտնել.հայտնի է՝ ինչ են քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը.

Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում,

Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում,

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսում,

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու եզրակացություն ընդունելու կառուցակարգերի սահմանում:

Ակտիվ քննարկումների արդյունքում՝ նշյալ հարցերը քվեարկվել և ընդունվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930