Երեք օրում բացահայտվել է հանցագործության 234 դեպք. գրանցվել է 44 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 60 մարդ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները սեպտեմբերի 20-22-ը բացահայտել են 234 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

35 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

25 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

17 դեպք՝ խարդախության,

13-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,

8 դեպք՝ խուլիգանության,

7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

5 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու,

4-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,

3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, բնակարանային գողության, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության։

Բացահայտվել են նաև շորթման, համակարգչային հափշտակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սպանության փորձի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1 դեպք՝ խարդախության։

Հայտնաբերվել է 20 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 44 ավտովթար․ 3 մարդ զոհվել է․ 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930