ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է որոշ պահի այն եզրակացության գալ, որ Ուկրաինայում կարգավորման հասնելն անհնար է, սակայն առայժմ ամերիկացի առաջնորդը ջանքեր է գործադրում հակամարտությունը դադարեցնելու համար։
Թել Ավիվից Դոհա մեկնելուց առաջ պետքարտուղարին հարցրել են Ուկրաինայում «կարմիր գծերի» մասին։ «Նա [Թրամփը] փորձում է անել ամեն ինչ՝ այդ հակամարտությունը դադարեցնելու համար։ Մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ՝ անվտանգության երաշխիքների հարցում, քանի որ դա անհրաժեշտ կլինի ցանկացած բանակցային կարգավորման համար։ Եվ նա կշարունակի փորձել։ Նա կարծում է, որ դա հնարավոր է, նա ցանկանում է դրան հասնել։ Ինչ-որ պահի նախագահ [Թրամփը] կարող է եզրակացնել, որ դա անհնար է։ Նա դեռ չի հասել այդ կետին, բայց կարող է հասնել։ Բայց, գիտեք, նա իսկապես պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Կա այս պատերազմը դադարեցնելու միջոց։ Նա պարզապես ցանկանում է, որ այն ավարտվի»,- պատասխանել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։