Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։ Հանդիպումը կայացել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը հայտնել է, որ Շարայի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին ունի պատմական նշանակություն։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը նաև կարևորել է Սիրիայի միասնությունն ու ամբողջականությունը և նշել, որ իրենք քայլեր են ձեռնարկում Սիրիայում տարբեր տարրերին միավորելու համար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930