Ի՞նչ սրտով եք նայել անձնագրերում կնիքի Արարատին և գնացել հեռու՝ չծառայելու, Հայաստանը հեռվից սիրելու. Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նոր կնիքների շուրջ բարձրացված աղմուկին և տարբեր քննադատություններին:

«Արարատի պատկերը հանվել է սահմանային կնիքից…

Իսկ տարիներ շարունակ ի՞նչ սրտով եք նայել անձնագրերում դաջված կնիքի Արարատին և գնացել հեռու արտերկիր` քաղաքացիություն ստանալու, բանակում չծառայելու, Հայաստանը հեռվից սիրելու, Արարատի համար հեռակա լալու և մեզ ճիշտ ապրել սովորեցնելու համար։

Ամեն անգամ, երբ սկսեք նման աղմուկ բարձրացնել` պիտի մեջբերեմ Կոստան Զարյանի այս խոսքերը.

Եղբայր, ժամանակն է հասկանալու, որ եթե այսօր ընկել ենք այս դրության մեջ, պատճառը այն է, որ մեզ կրթել են տխմար տերտերները և նրանցից ոչ նվազ տխմար վարժապետները: Միշտ նույն խոսքերը՝ մեր փառավոր անցյալը, մեր առաքինությունները, մեր քրիստոնեությունը, Սահակ-Մեսրոպը, գրերի գյուտը, Լուսավորչի ճրագը, պապերի իմաստությունը, հայրենի գյուղի թզենու ծառերը և մամի պատրաստած մածունը… Արդյո՞ւնքը… Արդյունքը մեջտեղն է. մեր անկա
րողությունը՝ ըմբռնելու ահավոր դեպքերը, որ մեզ ճղմում են, դարը, որ գրոհ է տվել մեր վրա, պատմությունը, որ մեզ համար անհասկանալի նոր ձևեր է դարբնում: Ինչո՞ւ թաքցնեմ: Մեր գրողները ավելի պատասխանատու են այդ անհասկացողության համար, քան որևէ ուրիշը։

Ավանդություն, ավանդություն… Ի սեր աստվածների, թողնենք այդ հնացած, մաշված գաղափարները, վերջ տանք այդ ծեր, զառամած խոսքերին:

Նայեք ձեր շուրջը, կյանքը վազում է հրացանից դուրս պրծած գնդակի նման, իսկ դուք ճառում եք ավանդության մասին…»,- գրել է պատգամավորը:

Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից՝ այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում՝ Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031