ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է ռուս մի օգտատիրոջ գրառմամբ՝ արված ՀՀ պետական կնիքից Արարատի պատկերը հեռացնելու համատեքստում:
«Ով ասես պատմական հիշողությունից էր խոսում, բայց պարզվում ա` նույնիսկ 20 տարվա հիշողություն չունեին»,- կից գրել է Եղոյանը:
Բանն այն է, որ օգտատերը իր անձնագրի էջից լուսանկար է հրապարակել ու նշել, որ տարիներ առաջ էլ կնիքի վրա բացակայել է Արարատ լեռան պատկերը: Որպես օրինակ նա ցույց է տվել 2004 և 2006 թվականներին խփված դրոշմները (նկարում):







































