Skip to main content

Գոնե չեզոք արտիստին հանգիստ թողեք, Մկրտիչ Արզումանյանը մի քաղաքական բառ ու դիրքորոշում հայտնած չկա. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Ցանկապատ» ներկայացումից հետո դերասանի հասցեին քննադատությունների բուռն ալիքին:

«Քաղաքականապես մաքսիմալ չեզոք արտիստներին գոնե հանգիստ թողեք …

Մկրտիչ Արզումանյանը 2018 թվականից անդին,արդեն շուրջ 7 տարի մի քաղաքական բառ կամ դիրքորոշում արտահայտած չկա, ի տարբերություն իր որոշ կոլեգաների , որոնք այդ ընթացքում հազար ճամբար փոխեցին ու արժեզրկեցին իրենց իսկ անցած ստեղծագործական ճանապարհը։

Այս համատարած ադեկվատության կորուստն արդեն վտանգավոր երանգներ է ստանում…

Բարի լույս կարդացածը հասկացողին»,- գրել է Մկրտչյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031