Skip to main content

Իսրայելը hարձակում է սկսել Գազա քաղաքի վրա՝ այն օկուպացնելու նպատակով․ Axios

Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքի վրա՝ այն գրավելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, փոխանցում է interfax.ru-ն։

«Իսրայելի զինված ուժերը երկուշաբթի օրը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքը գրավելու համար»,-հաղորդում է պորտալը։
Նշվում է, որ երկուշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի վրա։ Կարճ ժամանակ անց, ըստ Գազայում պաղեստինյան մամուլի հաղորդագրությունների, իսրայելական տանկերը մտել են քաղաք։
Axios-ի տվյալներով՝ Իսրայելի հարձակումը սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի բարձրաստիճան անդամների հետ հանդիպումից մի քանի ժամ անց։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031