«Եթե ինչ–որ հարց ունեք հոր հետ, եկեք, ես պատրաստ եմ. ոչինչ, ձեր տուն էլ կմտնեն». Վարդան Ղուկասյանը «չի կոտրվել»

Եթե ինչ–որ հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնեք. Բան կա, եկեք, ես պատրաստ եմ ամեն ինչի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով այսօր իր որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությանը։

«Չնայած 2007 թվականին խփեցիք, մինչև հիմա այդ գործը չի բացահայտվել։ 4 տղա մահացած է, ես եւ փոխքաղաքապետը վիրավորված ենք, փոխանակ գնաք նմանատիպ հարցերի բացահայտման մասին մտածեք, Երեւանից էլ զորք եք բերել էստեղ։ Մարդը երեխային տանում է մանկապարտեզ, ճանապարհին թափվում եք վրեն, սրանով ի՞նչ եք ուզում ասած լինեք Էս ձեւի ստորություն, մտնել մարդու տուն… ոչինչ ձեր տուն էլ կմտնեն։ Գյումրեցիք ասում են՝ «ինչ բրդես չանաղդ, էդ կուգա գդալդ»։

Հիշեք, ինձ դրանով չեք կոտրում, ինչքան սենց բաներ անեք, մենք ավելի կհզորանանք։ Եթե մարմինս կոտրես, հոգիս չես կարող կոտրել։ Դու պետք է սիրով ապրես։ Պատին ծեփելով, ասֆալտին փռելով ավելի ես մարդկանց հանում քո դեմ։ Երկիրը պահում են սիրով, ապրելով ու ապրեցնելով։

Հիմա ես վատ եմ զգում, թե ոնց եմ թոռներիս երեսին նայելու, որ կարծես ես եմ պատճառը»,– ասաց նա։

Վարդան Ղուկասյանը նշեց, որ որեւէ ծանուցում չեն ստացել. «Սրանով ցույց են տալիս, որ իրենց վերջն է։ Սրանք գիրք չեն կարդացել։ Իրենք պետք է իմանան, որ նման մեթոդներով գործելով իրենց վախճանն են գրում, իրենց վերջն է սա։ Կոչ եմ անում մնացած բոլոր ՔՊ–ականներին. երբ ՀՀԿ–ն մի սխալ բան էր անում, ես Սերժ Սարգսյանին ասում էի՝ մենք դեռ ապրելու ենք էս երկրում։ Մենք էդ կուսակցությունը ներկայացնում ենք Գյումրիում, էնպես արեք, որ հանկարծ գլուխներս կախ ման չգանք։ Հիմա ձեզ եմ դւմում, գնացեք ձեր մեծերին ասեք՝ մենք դեռ ապրելու ենք էս երկրում, մեր տներն ինչի՞ ես քանդում։ Դուք վաղը կգնաք, մենք ի՞նչ պատասխան ենք տալու։ Հերիք չի՞ պաշտոնների նստեք ու ասեք՝ մենք խաբար չենք։ Չէ, դուք էլ եք պատասխանատու, որովհետեւ ձայն չեք բարձրացնում, ստից ծափահարում եք։ Ժամանակն է, դուրս եք գալու, բա դրանից հետո՞»։

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ օրինական միջոցներով պայքարելու է մինչեւ վերջ. «Իրենք չեն պատկերացնո՞ւմ, որ ես իմ տղայի անունը Սպարտակ եմ դրել, այսինքն ազատության առաջին մարտիկի անունն եմ դրել։ Դուք մտածում եք, որ ես կարող եմ գլուխ կախել ձեր դիմա՞ց, կամ գամ ձեզ հետ բանակցեմ կամ ստուկաչ դառնա՞մ։

Թողեք քաղաքը կառուցենք, ի՞նչ եք ուզում։Պարտությունն էսքան ցա՞վ է ձեզ պտճառել։ Արցախը տվեցիք, էսքան չէիք խառնվել իրար։ Էս ի՞նչ ողբ եք կապել,ինչի՞ եք էսքան ոռնում։ Էստեղից շատ ատկատ կար, որ տանում էիք։ Որ մի քիչ խորանամ խայտառակ կլինեք։ Լռվեք մնացեք, թե չէ կհանեմ, կդնեմ, խայտառակ կանեմ սաղ»։

Նա ընդգծեց, որ սա բացահայտ իրեն լռեցնելու քայլ է. «Բա ուրիշ ի՞նչ կա որ։ Խոսքը 24 քմ խիբարի մասին է։ Չգիտեմ էլ, թե որտեղից է տարվել, եկեք, ձեզ էնքան բիբար տանք, փուրչուլուխ էլ տանք։ Ամոթ է, սենց բաներ չեն անում։ Հավանական է՝ քաղաքապետի պաշտոնն են ուզում խլած լինեն, բա էլ ինչի՞ են խառնվել իրար։ Անցած անգամ էլ էս տղուն տարան, արդարացրին, բաց թողեցին։ Քանի՞ նգամ կարող են տանել։ Վերջը սրան չափ ու սահման կա՞»,– հայտարարեց Գյումրիիի քաղաքապետը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930