Skip to main content

Պետությունը չսիրելու, հոգատարություն ու խնամք չցուցաբերելու վառ օրինակ. Մանավազյանը լուսանկար է հրապարակել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ այն բնորոշելով որպես պետությունը չսիրելու, հոգատարություն ու խնամք չցուցաբերելու վառ օրինակ:

«Ինչպե՞ս կարելի է աղտոտել այն միջավայրը, որտեղ ապրում ես, քայլում ես և արարում ես:

Արդյո՞ք այդքան դժվար էր օգտվել շինաղբի կամ կենցաղային աղբի տեղափոխման ծառայությունից և նման անհոգատար վերաբերմունք չդրսևորել:

Սա ձեր տունն է, սիրելիներս, և մեր շրջապատի մաքրությունը հենց ձեր տան մաքրության թիվ մեկ արտացոլումն է»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031