Շինթույլտվություն տվողը կարո՞ղ է քեռուս տղան էր, էլի դուք եք տվել. սա փնթի աշխատելաոճ է. Մեսրոպ Մանուկյան

Պարոն Հակոբյան դուք զբաղեցնումեք մի պաշտոն, մի քանի միլիարդ դրամ չեք պլանավորել և հպարտությամբ դա ասո՞ւմ եք. Դուք առնվազը հենց հիմա պետք է դիմում գրեիք, գործից գնայիք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանին, ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա դիմեց նաև քաղաքապետ Ավինյանին՝ ասելով. «Պարոն Ավինյան, մի հատ իմ աչքերի մեջ նայեք, բան ասեմ։ Բարի խորհուրդ Ձեզ, իմ ելույթները դրեք նայեք, լսեք, այս խնդրի մասին մի քանի տարի առաջ խոսել եմ։ Ասել եմ, որ շինարարներն էս օրին են ընկնելու, քաղաքացիներն անտուն են մնալու, ասել եմ, որ գույքահարկը շատ եք բարձրացնում։ Ո՞ր մեկն եք լսել ու հետո ասում եք՝ եկամուտները չենք պլանավորել։ դա նորմա՞լ է:Պատրաստ եմ իմ մասնագիտական գիտելիքներով ձեզ բացատրել բյուջետային պլանավորումը։

Հարցս հստակ է. պարո՛ն Ավինյան, հստակ ասեք՝ քանի՞ միլիարդ դրամի մուտք չի լինելու կառուցապատողներին գույքահարկի այս արտոնության արդյունքում: Արտոնությունների մասին ձեզնից շուտ ես եմ ասել, որ այդ շինարարների վրա այս բեռը պիտի չփաթաթեք, փաթաթել եք՝ ձեր մուրը, ձեր գլուխը: Հիմա ինչքա՞ն փող, հստակ ասեք», — ասաց Մանուկյանը:

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Պարոն Մանուկյան, ես ասեմ, որ մենք բոլորով հավաքվել և ձեր ելութներն ենք լսել և համապատասխան եզրակացություններ ենք կատարել»։

Դավիէ Հակոբյանն էլ իր հերթին նշեց. «Պարոն Մանուկյան, ինչ վերաբերվում է պլանավորմանը. ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ, օրինակ 2025 թվականին urban.e-gov.am հարթակը կգործարկվի ու դրա գործարկման արդյունքում ի՞նչ գույքային միավորներ այդ օրենքի պահանջով կհայտնվեն ու ի՞նչ արժեք կգեներացվի»։

Խոսելով արտոնությունների գումարի չափի մասին նա նշել է. «Այս պահին պոտենցիալը 3,5-4 միլիարդ է, եթե միջինացված ցուցանիշ ընդունենք՝ մոտավորապես 45-50%-ի չափ արտոնություն է նախատեսվելու, իհարկե, եթե բոլոր կառուցապատողները դիմեն կամ համապատասխան շինթույլտվության երկարաձգման գործընթացին հասնեն»:

Մանուկյանն արձագանքեց, ասելով, որ քաղաքապետարանի աշխատողների դեմքին զարմանք տեսավ, իսկ այդ պատասխանը քաղաքապետարանին տան. «Լու՞րջ եք խոսում, այսինքն՝ շինթույլտվություն տվողը կարո՞ղ է քեռուս տղան էր, դու՛ք եք էլի, դու՛ք եք տվել: Այդպես չի կարելի, այս խնդիրը կա ու լուծում է պահանջում է: Այսպիսի փնթի աշխատելաոճ, ներողություն, չեմ ընդունում»,–։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930